Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ․ Time

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդիկ․ Time

Time ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային ցուցակը, որում ներառվել են գործարար Իլոն Մասկը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, երգչուհի Բեյոնսեն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը։

Ցուցակում ներառվել են նաև Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան, Ռուսաստանում ձերբակալված լրագրող Էվան Գերշկովիչը և այլք։

Վարկանշային ցուցակում հայտնված յուրաքանչյուր անձի մասին կա համապատասխան ոլորտի հայտնի ներկայացուցչի կողմից գրված հոդված։

Զելենսկայան «Առաջնորդներ» անվանակարգում առաջին տեղում էր, նրա մասին հոդված է գրել ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը։

Time-ը ներկայացրել է հաղթողներին հետևյալ անվանակարգերում՝

«Արտիստներ» – դերասան Մայքլ Բ.Ջորդան,

«Խորհրդանիշներ» – դերասանուհի Ջենիֆեր Քուլիջ,
«Պիոներներ» – ռեփեր Doja Cat,

«Տիտաններ» – դերասանուհի Անժելա Բասեթ,

«Նորարարներ» – Բոբ Իգեր՝ The Walt Disney ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:

Ամենից հաճախ ցուցակում ընդգրկվել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը (13 անգամ), որին հաջորդում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման (11 անգամ):

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարկանշային ցուցակում հայտնվել է 7 անգամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում