24.1 C
Yerevan

Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի կասկածանքով սպա է ձերբակալվել

Նմանատիպ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

MetaGait. հայկական արտադրության վերականգնողական սարք

Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

ԱՄՆ Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) զինծառայող Ջեք Տեյշեյրան, որը ձերբակալվել է Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի կասկածանքով, սկսել է գաղտնիքներ հայտնել Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից գրեթե անմիջապես հետո:

Տեղեկությունը «The Washington Post»-ին հայտնել է ձերբակալվածի ընկերը:

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Տեյշեյրան «ճնշող» է համարել երկու կողմերի միջև գործողությունները և բազմիցս ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ավելի շատ ընդհանուր բաներ ունենան, քան բաժանարար: Ընդ որում` երիտասարդը որևէ մեկի կողմից չի եղել և «Discord»-ում տեղեկություններ է հրապարակել բացառապես ընկերներին տեղեկացնելու համար։ Տեյշեյրան հավատացել է, որ կարող է վստահել այն մարդկանց, որոնց ցույց է տալիս նյութերը, և նրանց հետ պայմանավորվել է, որ փաստաթղթերի արտահոսք չի լինելու։

CNN հեռուստաալիքն իր հերթին հայտնել է, որ 21-ամյա Տեյշեյրան ծառայության է անցել 2019 թվականի սեպտեմբերին ու ծառայել է կիբեռտրանսպորտային համակարգերի ստորաբաժանումում, որը պատասխանատվություն է կրում նաև ռազմաօդային ուժերի «ընդարձակ և գլոբալ հաղորդակցական ցանցի» բնականոն աշխատանքն ապահովելու համար: Նա ունի ԱՄՆ ռազմաօդային ուժերի 1-ին կարգի զինվորական կոչում և պարգևատրվել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նվաճումների մեդալով, որը ստանդարտ երևույթ է ծառայության նման ժամկետ ունեցող զինվորականների համար:

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) կասկածյալի ձերբակալության մասին հայտնել է ապրիլի 13-ին: Ամերիկյան իշխանության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ ձերբակալվածը Ջեք Տեյշեյրան է: Նա եղել է առցանց խաղային խմբի առաջնորդ, վերջին մի քանի ամիսների ընթացքում հենց այդ խմբում են հրապարակվել գաղտնի փաստաթղթերը։

Հիշեցնենք` արտահոսքի մասին առաջին անգամ խոսվեց ապրիլի 7-ին։ Մարտի սկզբով թվագրված փաստաթղթերում տեղեկություններ կային այն մասին, թե ինչ ծրագրեր ունի ՆԱՏՕ–ն ուկրաինական զորքերի ամրապնդման հարցում։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

MetaGait. հայկական արտադրության վերականգնողական սարք

Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...