Ա.Աբրահամը նպատակ ունի օգոստոսի 25-ին վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը
Նմանատիպ
Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ WBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի տիտղոսային մենամարտը տեղի կունենա օգոստոսի 25-ին Բեռլինի “О2 World” արենայում: Մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Ինչպես տեղեկացնում են հայազգի բռնցքամարտիկի լրատվական ծառայությունից, երեկ Բեռլինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ռոբերտ Շտիգլիցն ասել է, թե պատրաստվում է պաշտպանել աշխարհի չեմպիոնի գոտին (այն այժմ Շտիգլիցի մոտ է):
Արթուր Աբրահամը շեշտել է, որ ուրախ է տիտղոսային մարտը “О2 World” արենայում անցկանցելու համար: Մեր հայրենակիցը հայտարարել է, որ իր նպատակը աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելն է:
«Մինչ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելն ինձ սպասվում է մարզումների ծանր փուլը: Նպատակիս հասնելու համար պատրաստ եմ հաղթահարել ամեն դժվարություն»,- ասել է Արթուր Աբրահամը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում