Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են հայրենիք
Նմանատիպ
Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են հայրենիք։
Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և երկրի ազգային օլիմպիական կոմիտեն։
«2023 թվականի ապրիլի 14-ինէ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից ցուցադրաբար այրվել է Ադրբեջանի դրոշը։
Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ հոգեբանական ճնշման պատճառով։
Հաշվի առնելով այս ամենը՝ ադրբեջանցի մարզիկներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղ է ունեցել դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվել է Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել են, երբ դահլիճ է բերվել Ադրբեջանի դրոշը։
Քիչ անց մարզադահլիճից երկրպագուներից մեկը վազել է բեմ, դրոշը պահող աղջկա ձեռքից խլել այն, վառել և դուրս հանել դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվել է բռնել ակցիա իրականացնողին, այնուհետև նոր դրոշ բերել ներս։
Լուսանկարներից և տեսանյութից պարզ է դարձել, որ այդ երկրպագուն դիզայներ Արամ Նիկոլյանն է։ Նա բերման է ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, սակայն որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում