Ստամբուլում վտանգի տակ է գտնվում շուրջ 220.000 շենք
15/04/2023 21:34
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով սեյսմավտանգ շենքերի մասին, հայտնել է. «Ստամբուլում վտանգի տակ է գտնվում շուրջ 220.000 շենք և 1.5 մլն օժանդակ շինություն։ Դրանցից 300.000-ը ունեն հրատապ վերակառուցման կարիք»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«CNN TÜRK»-ի և «Kanal D»-ի համատեղ եթերում Էրդողանը, խոսելով «ռեզերվային քաղաքների» մասին, հայտնել է, որ կսկսվեն «ռեզերվային քաղաքների» շինարարությունները և մարդիկ ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, կտեղափոխվեն այնտեղ։
Սկսվել են նաև 1999 թվականից առաջ կառուցված շենքերի ռիսկային հետազոտությունը։ Այն շենքերը, որոնք ամուր չեն կփոխվեն նոր շենքերով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում