Նոր փոստային բացիկ
Նմանատիպ
2023 թվականի ապրիլի 17-ին շրջանառության մեջ է դրվում «Յուրգիս Բալտրուշայտիսի 150-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ:
Փոստային բացիկի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայփոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանում Լիտվայի համայնքի նախագահ Օլգա Արզումանյանը:
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է լիտվացի դիվանագետ, բանաստեղծ և թարգմանիչ Յուրգիս Բալտրուշայտիսը (1873-1944թթ.):
Բացիկի ներքևի ձախ անկյունում պատկերված են էջեր Յուրգիս Բալտրուշայտիսի գրքերից, ինչպես նաև՝ «150 ԱՄՅԱԿ», «ՅՈՒՐԳԻՍ ԲԱԼՏՐՈՒՇԱՅՏԻՍ» և «ԼԻՏՎԱՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:
Յուրգիս Բալտրուշայտիսը լիտվական «Հանրագիտարան»-ի համար գրել է ընդարձակ ակնարկ հայ գրականության մասին՝ հին ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբը, ինչպես նաև թարգմանել է Ալեքսանդր Ծատուրյանի, Վահան Թեքեյանի բանաստեղծություններից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում