«Մեկ օր մեկ թեմում». Մայր Աթոռի միաբանները քարոզչական-հովվական առաքելություն կիրականացնեն հայաստանյան տարբեր թեմերում
Նմանատիպ
Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կմեկնարկի «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում սպասավորող հոգևորականներ պարբերաբար մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն կիրականացնեն հայաստանյան որևէ թեմում:
Մայր Աթոռի մամլո դիվանի փոխանցմամբ՝ հունիսի 8-ին այս օրերին Մայր Աթոռում անցկացվող միաբանական համագումարի առիթով տարբեր երկրներից ժամանած միաբաններ, ինչպես նաև մի շարք թեմերի եկեղեցականներ՝ ընդհանուր թվով շուրջ 130 հոգի կմեկնեն Արմավիրի թեմ:
Ծրագրի մասնակից եկեղեցականները, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի Մրգաշատ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցում կկատարեն միասնական աղոթք, որից հետո խմբերով կմեկնեն թեմի տարբեր բնակավայրեր, կլինեն եկեղեցիներում, ուսումնական-կրթական հաստատություններում և հիվանդանոցներում, կայցելեն ազատամարտիկների, կարիքավորների և հաշմանդամների ընտանիքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում