Մաթեո Դարմիան՝ Իտալիայի հավաքականի հայազգի պաշտպանը (լուսանկար, տեսանյութ)

Մաթեո Դարմիան՝ Իտալիայի հավաքականի հայազգի պաշտպանը (լուսանկար, տեսանյութ)

Երեկ Աշխարհի առաջնության խմբային փուլի՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղում Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում դաշտ դուրս եկավ Մաթեո Դարմիանը՝ «Տորինոյի» հայազգի պաշտպանը։

Այն, որ Մաթեոն հայկական արմատներ ունի, ազգանունից բացի հաստատում են նաև ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը և «Վիքիպեդիան»

24-ամյա ֆուտբոլիստը ծնվել է 1989 թ. դեկտեմբերի 2-ին Իտալիայի հյուսիսային քաղաքներից մեկում՝ Լենյանոյում։ 

Մաթեոն սկսել է ֆուտբոլ խաղալ Ռեսկալդինայում գտնվող սիրողական «Կարչոր» ակումբում, որի մարզիչն իր հայրը՝ Ջիովանին էր։ 2000 թվականին նա միացել է «Միլանի» մարզադպրոցին։

«Ռոսոներիների» կազմում Դարմիանի նորամուտը տեղի է ունեցել 2006 թ. նոյեմբերին, երբ տղան տասնինը տարեկան էր։ Վեց ամիս անց նա առաջին անգամ դաշտ է դուրս եկել Ա Սերիայի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում։ 2007-08 թվականներին եղել է «Միլանի» երիտասարդական կազմի առաջատարն ու ավագը։

2009-ին վարձավճարով տեղափոխվել է Բ Սերիայի «Պասովա» ակումբ, իսկ 2010-ի հուլիսին 800.000 եվրոյով համալրել է «Պալերմոյի» շարքերը։

Ակումբի կազմում 16 հանդիպումից հետո Դարմիանը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի շարունակությունը, իսկ 2011-ին վարձավճարով հանձնվել «Տորինոյին», որը հանդես էր գալիս Բ Սերիայում, սակայն հաջորդ մրցաշրջանի արդյունքներով տեղափոխվեց Ա Սերիա։ «Տորինոյի» և «Պալերմոյի» միջև նոր համաձայնագիրը Դամիանին հնարավորություն տվեց շարունակելու ելույթները «Տորինոյում». 2014 թ. մայիսի 18-ին նա անցկացրեց այդ թիմում իր 100-րդ հանդիպումը։

Դարմիանը խաղացել է Իտալիայի Մ-18, Մ-18, Մ-19 հավաքականների կազմում, մասնակցել Միջերկրականի խաղերին Մ-20 հավաքականի կազմում։ 2009-ի մարտին նորամուտն է նշել Մ-21 հավաքականում, իսկ 2014-ի մարտին Չեզարե Պրանդելիի կողմից հրավիրվել է մեծահասակների հավաքական։

Մայիսին Դարմիանն ընդգրկվել էր Աշխարհի առաջնության մեկնող ֆուտբոլիստների ընդլայնված ցանկում, իսկ Իռլանդիայի դեմ ընկերական հանդիպման հաջորդ օրը հայտնվել Բրազիլիա մեկնող 23 խաղացողների ցուցակում։

 Մաթեո Դարմիանը կսմթում է իրեն չկարողանալով հավատալ, որ խաղում է Իտալիայի հավաքականում 🙂

-Եթե մի քանի ամիս առաջ ինձ ասեին, որ ես այստեղ կլինեմ, ազնվորենն, ես կծիծաղեի,-ասել է Դարմիանը Անգլիա-Իտալիա խաղից հետո։ -Ես միշտ քրտնաջան աշխատել եմ, որպեսզի կատարելագործվեմ, և շարունակելու եմ նույն կերպ աշխատել։

Ովքե՞ր են Մունդիալի ֆավորիտները։ Երբ մենք դաշտում ենք, յուրաքանչյուրի հետ կարող ենք մրցակցել,-ամփոփել է Իտալիայի հավաքականի 4 համարը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում