Ուկրաինական զորքերը հարձակողական գործողություն են սկսել

Ուկրաինական զորքերը հարձակողական գործողություն են սկսել

Ուկրաինական զինված ուժերի դեսանտային զորքերը հարձակման են անցել Դոնեցկի մարզի Ուգլեդար քաղաքի ուղղությամբ։ Դեսանտային ուժերի տեղաշարժը բացահայտվել է ռուսական հետախուզության կողմից, որից հետո ռուսական հրետանին փորձել է կանխել ուկրաինական ուժերի առաջխաղացումը։

Ուկրաինական զինուժը կիրառել է նաև զրահատեխնիկա՝ իր հարվածային ինքնաթիռներն «ապահովագրելու» համար։ Հաղորդվում է, որ ուկրաինական նշված զրահատեխնիկաները զսպելու համար ռուսական ուղղաթիռները կիրառել են նաև կառավարվող հթրիռներ։

Առավոտյան դրությամբ հաղորդվում է, որ նշված ուղղությամբ ժամեր տևած մարտում ուկրաինական զորքերը լուրջ կորուստներ են կրել և չեն կարողացել առաջխաղացում ապահովել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում