13.1 C
Yerevan

ՉԼ․ «Միլանը» 2007-ից հետո առաջին անգամ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Նմանատիպ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և...

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Թուրքիան տնտեսական կոլապսի շեմին է

Թուրքիայի կենտրոնական բանկի զուտ արտարժութային պահուստները շարունակում են կրճատվել...

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ու Իտալիայի չեմպիոն «Միլանը» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալը» Լոնդոնում մրցեց «Չելսիի» հետ։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

58-րդ րոպեին աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որին գոլային փոխանցում կատարեց բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ 80-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի փոխանցումից հետո Ռոդրիգոն նաև երկրորդ գոլը խփեց։

 

Չեմպիոնների լիգայում 150-րդ հանդիպումն անցկացրեց Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

Առաջին խաղում Արքայական թիմը Մադրիդում «Չելսիին» հաղթել էր 2:0 հաշվով։

«Միլանը» պայքարից դուրս թողեց Ա Սերիայի առաջատար «Նապոլիին»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը Նեապոլում տեղի ունեցած պատասխան խաղում հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 1:1:

22-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ «Միլանը», սակայն ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն չկարողացավ արդյունավետ իրացնել այն։ Սեյվ կատարեց իտալացի դարպասապահ Ալեքս Մերետը։

43-րդ րոպեին Ժիրուն գրավեց մրցակցի դարպասը պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի փոխանցումից հետո։

80-րդ րոպեին 11-մետրանոցի իրավունք ստացավ «Նապոլին»։ Վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Ֆրանսիացի դարպասապահ Միկ Մենիանը սեյվի հեղինակ դարձավ։

Ավելացված երրորդ րոպեին նեապոլյան թիմից աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Գոլային փոխանցումը կատարեց իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին։

Առաջին խաղում «Միլանը» տանը «Նապոլիին» հաղթել էր 1:0 հաշվով։

Կիսաեզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» դիմակայության հաղթողը, «Միլանը» կխաղա «Ինտեր» – «Բենֆիկա» զույգի հաղթողի հետ։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղ

«Նապոլի» – «Միլան»՝ 1։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

Վիկտոր Օսիմեն, 90+3 – Օլիվիե Ժիրու, 43

Չիրացրած 11մ՝ Օլիվիե Ժիրու («Միլան»), 22, Խվիչա Կվարացխելիա («Նապոլի»), 80

 «Չելսի» – «Ռեալ Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:2)

Ռոդրիգո, 58, 80

Ապրիլի 19

«Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի»՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 0:3)

«Ինտեր» – «Բենֆիկա»՝ 23:00 (առաջին խաղ՝ 2:0)

Կիսաեզրափակիչ

«Միլան» (Իտալիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) / «Ինտեր» (Իտալիա)

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) / «Բավարիա» (Գերմանիա)

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենա մայիսի 9-10-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 16-17-ին։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և...

Լավագույն 5 ֆիլմերը ֆուտուրիստիկ ապագայի մասին

Այն, ինչ տարիներ առաջ գիտական ֆանտաստիկա էր, հիմա արդեն...

Թուրքիան տնտեսական կոլապսի շեմին է

Թուրքիայի կենտրոնական բանկի զուտ արտարժութային պահուստները շարունակում են կրճատվել...