Կրթավճար պատերազմի մասնակիցների համար
Նմանատիպ
2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման համար հայտերի ընդունումն արդեն բաց է:
Կրթավճարների ստացման համար կարող են դիմել 2016 կամ 2020թթ. պատերազմների մասնակիցները, ովքեր միաժամանակ սովորում են ՀՀ կամ Արցախի որևէ ԲՈւՀ-ում կամ այս տարի պատրաստվում են դառնալ ուսանող:
Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ մանրամասներին, դիմելու պայմաններին ու ընթացակարգին:
Հարցերի դեպքում գրել էլեկտրոնային փոստին՝ hello@4090foundation.am կամ հիմնադրամի ֆեյսբուքյան էջին:
Հայտի և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 31-ը, ժամը 23:59 ներառյալ:
Շահառուների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով և երկու փուլով`
1) փաստաթղթերի դիտարկում
2) հարցազրույցի անցկացում
Հայտի հղումն այստեղ։
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի: