Կրթավճար պատերազմի մասնակիցների համար

Կրթավճար պատերազմի մասնակիցների համար

2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման համար հայտերի ընդունումն արդեն բաց է:

Կրթավճարների ստացման համար կարող են դիմել 2016 կամ 2020թթ. պատերազմների մասնակիցները, ովքեր միաժամանակ սովորում են ՀՀ կամ Արցախի որևէ ԲՈւՀ-ում կամ այս տարի  պատրաստվում են դառնալ ուսանող:

Խնդրում ենք ուշադիր կարդալ և ծանոթանալ մանրամասներին, դիմելու պայմաններին ու ընթացակարգին:

Հարցերի դեպքում գրել էլեկտրոնային փոստին՝ hello@4090foundation.am կամ հիմնադրամի ֆեյսբուքյան էջին:

Հայտի և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 31-ը, ժամը 23:59 ներառյալ:

Շահառուների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով և երկու փուլով`

1) փաստաթղթերի դիտարկում

2) հարցազրույցի անցկացում

Հայտի հղումն այստեղ։

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ  պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում