Եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Պեսկով

Եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Պեսկով

«Մոսկվայի, Երևանի և Բաքվի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները Ղարաբաղի վերաբերյալ միակ իրական և այլընտրանք չունեցող պայմանավորվածությունն են, դրանք պետք է իրականացվեն։ Մոսկվան այս փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման ուղղությամբ առաջընթացը համարում է անվիճելի և անհրաժեշտ բոլորի համար»,- լրագրողների հետ զրույցում  ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլ, որը կարող է հանգեցնել լարվածության թուլացման և, որը կնպաստի ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին»,- հավելել է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում