11.1 C
Yerevan

Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի Երևան

Նմանատիպ

Միջազգային լրահոս․ Մարտի 22

Times.am-ը ներկայացնում է աշխարհում և տարածաշրջանում անցնող օրվա ամենակարևոր...

Մոլդովան մեկնարկել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության...

Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին համապետական ընտրություններ է նշանակել՝ հուլիսին...

Հունիսի 6-ին Տոկիոյում՝ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիչիրո Գեմբայի հետ:

Արտգործնախարարները բարձր գնահատեցին երկու երկրների միջև հաստատված երկխոսությունը և խորհրդանշական համարեցին, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Ճապոնիա տեղի է ունենում դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի հոբելյանական տարում, հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարներ Նալբանդյանն ու Գեմբան հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ:

Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին հանդիպումից առաջ ԱԳՆ-երի միջև ստորագրված համագործակցության մասին հուշագիրը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի իրենց ղեկավարած նախարարությունների փոխգործակցության սերտացմանը, քաղաքական խորհրդակցությունների ակտիվացմանը:

Բանակցությունների օրակարգում էին Կորեական թերակղզու և Հարավային Կովկասի խնդիրները, դրանց լուծման համար գործադրվող ջանքերը:
Հանդիպմանը անդրադարձ եղավ նաև միջազգային կազմակերպություններում հայ-ճապոնական փոխգործակցությանը, միմյանց թեկնածությունների աջակցությանն առնչվող հարցերին:

Հայաստանի ԱԳ նախարարը իր ճապոնացի գործընկերոջը հրավիրեց այցելել Երևան:

spot_imgspot_img