«Աշխարհի բնակչությունը» 2023 թվականի զեկույց
19/04/2023 17:05
Նմանատիպ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի բնակչությունը» 2023 թվականի զեկույցը՝ նշելով, որ մեծանում է այն երկրների թիվը, որտեղ բնակչության աճը կանգ է առել կամ նույնիսկ փոխվել է նվազման:
Այս իրողությունն արագորեն փոխում է աշխարհի ժողովրդագրական պատկերը. մինչև 2050 թվականն աշխարհի բնակչության կանխատեսվող աճի կեսը բաժին կընկնի ընդամենը ութ երկրի (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եգիպտոս, Եթովպիա, Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Ֆիլիպիններ և Տանզանիայի Միացյալ Հանրապետություն)՝ կտրուկ վերադասավորելով աշխարհի ամենաշատ բնակեցված երկրների վարկանիշը:
Միաժամանակ զեկույցում նշվում է նաև, որ աշխարհի ավելի քան 8 միլիարդ բնակչության երկու երրորդն ապրում է ցածր ծնելիություն ունեցող երկրներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում