Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 76 կգ կանայք և 89 կգ տղամարդիկ:

Հայաստանի հավաքականի կազմում 89 կգ քաշում մրցահարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը, մեկնարկը՝ 17:30-ին, իսկ կանանց 76 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը:

Պայքարը կմեկնարկի ժամը 20:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում