Ինչո՞ւ մենք չենք կարող այլ երկրների հետ առևտուր անել մեր արժույթով
20/04/2023 17:26
Նմանատիպ
Բրազիլիայի և Ֆրանսիայի ղեկավարները վերջերս հայտնել են ապադոլարիզացիայի անհրաժեշտության մասին, ինչը կարող է դառնալ դոլարի գլոբալ մերժման սկզիբը։
Այժմ էլ նորից Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան BRICS խմբին հորդորել է առևտրում դոլարին այլընտրանք փնտրել՝ նշելով. «Ինչո՞ւ մենք չենք կարող առևտուր անել մեր արժույթով: Ո՞վ որոշեց, որ դոլարը ոսկու ստանդարտի վերացումից հետո դարձավ պահուստային արժույթ»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես անհրաժեշտություն է հայտնել նվազեցնել Եվրոպայի կախվածությունը «դոլարի արտատարածքայնությունից», որը թե՛ Մոսկվայի, թե՛ Պեկինի հիմնական քաղաքական նպատակներից է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում