4.1 C
Yerevan

ՊԲ ստորաբաժանումները առաջնային գծի բոլոր հատվածներում վստահորեն վերահսկում են իրավիճակը

Նմանատիպ

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

Իրանը Բաքվից հաշիվ է պահանջել Իրայելի հետ համագործակցության համար

Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանից բացատրություններ է պահանջել Իսրայելի հետ հակաիրանական...

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պարբերաբար և բավականին ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից, միայն հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ՊԲ դիրքերի ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ: ԼՂՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և ճնշել հակառակորդի ակտիվությունը:

Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Չնայած ադրբեջանական բանակի դրսևորած նախահարձակ գործողությունների ակտիվությանը, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները առաջնային գծի բոլոր հատվածներում վստահորեն վերահսկում են իրավիճակը և պատշաճ կերպով իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

spot_imgspot_img