Սուարեսը` Ուրուգվայ-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Սուարեսը` Ուրուգվայ-Անգլիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

«Արենա Սան-Պաուլու Կորինտիանս» մարզադաշտում կայացավ Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրի հերթական հանդիպումը, որի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց հարձակվող Լուիս Սուարեսը: 

Ուրուգվայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիային: Հաղթող թիմի երկու գոլերն էլ խփեց վերջերս վնասվածքից ապաքինված Սուարեսը, ով, ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, լավագույնն էր այս խաղում:

Հավելենք` հունիսի 24-ին ուրուգվայցիները խմբային փուլի վերջին խաղը կանցկացնեն` պայքարելով Իտալիայի հավաքականի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում