Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի օփենում միանձնյա առաջատարն է
08/06/2012 13:09
Նմանատիպ
Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ոսկե ավազներ առողջավայրում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր եւ միանձնյա գլխավորում է աղյուսակը, հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Առաջատարից կես միավոր պակաս ունեն 16 շախմատիստներ, այդ թվում՝ Կարեն Գրիգորյանը:
Ավետիք Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 3-ական, Հրայր Սիմոնյանը, Հրանտ Մելքումյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը՝ 2,5-ական միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում