Արձանագրվել է խախտման 55 դեպք
21/04/2023 15:32
Նմանատիպ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի մարտի 27-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է խախտման 55 դեպք, որից 39 դեպքով հաշվարկվել է 20.231.872 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3 դեպքով նշանակվել է 310.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում իրականացված 9 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 20 որոշում՝ 2.180.000 ՀՀ դրամի չափով, նաև 3-ով հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 4.518.790 ՀՀ դրամի չափով։
ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 3.658.800 ՀՀ դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում