Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
22/04/2023 18:34
Նմանատիպ
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները: Այս քաշում Հայաստանը ներկայացնում է Գարիկ Կարապետյանը:
Գարիկ Կարապետյանը պոկում վարժություն երկու հաջող մոտեցում ունեցավ` 172 կգ և 178 կգ: Վերջին մոտեցմամբ հայ ծանրորդը Եվրոպայի երիտասարդների ռեկորդ սահմանեց (178 կգ): Այս վարժությունում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ:
Հրում վարժությունում Կարապետյանը նախ բարձրացրեց 208 կգ, այնուհետև՝ 214 կգ: Այս մոտեցմամբ՝ հրում վարժությունում Կարապետյանը սահմանեց աշխարհի և Եվրոպայի ռեկորդ, իսկ երկամարտի 392 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Հրում վարժությունում առաջին տեղում վրացի Իրակլի Չխեիձեն է: