Մասկը մեկ օրում զրկվել է իր կարողության 7 տոկոսից
Նմանատիպ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մեկ օրում զրկվել է իր կարողության 7 տոկոսից՝ Tesla ընկերության հաշվետվության հրապարակումից և Starship հրթիռի կործանումից հետո։ Այս մասին նշվում է Bloomberg Billionaires Index-ում (BBI)։
Ապրիլի 20-ին SpaceX-ի արտադրած ամենահզոր տիեզերանավը՝ Starship հրթիռը, փլուզվել է արձակման ժամանակ՝ մոտ 38 կիլոմետր բարձրության վրա: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նավը միտումնավոր ոչնչացրել են շարժիչի հետ կապված խնդիրների և բարձրության կորստի պատճառով:
Նույն օրը Մասկի մյուս ընկերությունը՝ Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ն, զեկուցել է շահույթի 24% կրճատման մասին, ինչի ֆոնին ձեռնարկության բաժնետոմսերը էժանացել են 9,75%-ով:
BBI-ի տվյալներով՝ Մասկի կարողությունը կրճատվել է 12,6 մլրդ դոլարով (7%)՝ դառնալով աշխարհում ամենամեծ օրական կորուստը: Ներկայումս գործարարի կարողությունը գնահատվում է 164 մլրդ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում