Աստանայում Հայկ Մարտիրոսյանը հինգերորդ է, Լևոն Արոնյանը՝ երկրորդը
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, Աստանայում ընթացող Satty Zhuldyz արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Գրոսմայստերը 11 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ չկրելով ոչ մի պարտություն և գրանցելով հինգ հաղթանակ։
Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 5,5 միավորով զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը՝ գրանցելով երեք հաղթանակ, նույնքան պարտություն և հինգ ոչ-ոքի։ Մարտիրոսյանը հաղթանակներ է գրանցել շախմատային այնպիսի գրոսմայստերների նկատմամբ, ինչպիսիք են Ալեքսանդր Գրիշչուկն ու շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Ջավոխիր Սինդարովը։
Satty Zhuldyz արագ մրցաշարի հաղթող է ճանաչվել հնդիկ Էրիգաիսին՝ 9,5 միավորով:
Հատկանշական է, որ Satty Zhuldyz–ի կայծակնային մրցաշարի վարկանիշային ֆավորիտներ են Լևոն Արոնյանը (2815 գորակից) և Հայկ Մարտիրոսյանը (2770 գործակից)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում