16.1 C
Yerevan

Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը

Նմանատիպ

Հայաստանում բենզինն ու դիզվառելիքը էժանացել են

2023թ. մայիսին 2022թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում...

Դրամի փոխարժեք և թանկարժեք մետաղների գին․ ՀՀ ԿԲ

Հունիսի 7-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն...

Ռուսաստանը հայտնել է «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի պայթեցման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  հունիսի...

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։ ֆրանսիական կողմը հայտարարել է, որ Ադրբեջանի քայլերը «հակասում են պարտավորություններին, որոնք ձեռք են բերվել  կրակի դադարեցման համաձայնագրի շրջանակում և վնասում են բանակցային գործընթացին»։

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետևել միջազգային պարտավորություններին, մասնավորապես, կյանքի կոչել փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումները, որոնք պարտադիր են համարվում։

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ տեղաշարժը՝ երկու ուղղություններով, ինչպես նաև գազի և էլեկտրականության շարունակական մատակարարումը բնակչությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի նոր սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ պետդեպարտամենտը։

spot_imgspot_img