Ցեղասպանությունը հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ․ Լևոն Արոնյան
Նմանատիպ
Իմ պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ:
Այս մասին «ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք՝ հայերս, ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում 1915-1918 թվականների Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Անձամբ ինձ համար մտորումների օր է, մտածում եմ այն մասին, թե ինչի եմ հասել որպես մեր ազգի ներկայացուցիչ:
Իմ պատկերացմամբ՝ հիշելու և պահանջելու ուղերձը պետք է ուղղվի մեզ:
Ես հիշում եմ իմ նախնիներին, իմ մշակույթը, իմ հավատն ու հայ լինելու իմաստը: Ես ինքս ինձանից պահանջում եմ լինել անկեղծ, ուժեղ, իմաստուն և խոնարհ: Ես հիշում եմ, որ ես ներկայացնում եմ իմ ազգը և ինքս ինձանից պահանջում եմ փորձել լինել լավագույն մարդը, ինչ կարող եմ լինել այն ամենում, ինչ անում եմ:
Մի իմաստուն ասացվածք կա. «Կյանքը, որն ավարտվում է մահով, արժանի չէ ապրել»: Եկեք բոլորս ապրենք և փորձենք հիշել այն լավ բաները, որոնք մենք արել ենք մեր ազգի և ամբողջ աշխարհի համար»,- գրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում