Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի փաստով ՀՀ-ն կդիմի Արդարադատության միջազգային դատարան
Նմանատիպ
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստով Հայաստանը առաջիկա օրերին դիմելու է Արդարադատության միջազգային դատարան:
Այս մասին Times.am-ը տեղեկացել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանից:
«Առաջիկայում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման փաստով Հայաստանը դիմելու է Արդարադատության միջազգային դատարան»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ապրիլի 23-ին հայտարարել է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու մասին։ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարել են, որ Ադրբեջանի կողմից միջանցքում անցակետի տեղակայումն անընդունելի է և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Ադրբեջանի սադրիչ ու ապօրինի քայլը դատապարտել ու անընդունելի են համարել Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում