Ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական անցակետի շուրջ

Ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական անցակետի շուրջ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու կապակցությամբ և արձանագրել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում։

Տեղեկագրում նշվում է, որ ադրբեջանական կողմի միակողմանի և չհամակարգված գործողությունների արդյունքում արգելափակվել է երթևեկությունը Լաչինի միջանցքով։

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել. Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Հրամանատարությունը հետաքննում է դեպքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում