Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան, կքննարկի Լաչինի իրավիճակը
25/04/2023 10:24
Նմանատիպ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան:
Այդ մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքից։
Այցի շրջանակներում դիվանագետը կքննարկի Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը:
Նախարարը Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նա կայցելի Ջերմուկում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։
Ֆրանսիացի դիվանագետը Բաքվում կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ապրիլի 28-ին Կ.Կոլոննան կայցելի Վրաստան: Թբիլիսիում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում