Սուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև բախումների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 459-ի, տուժել է 4075 մարդ։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։
«Բախումների հետևանքով զոհվել է 459 մարդ, վիրավորվել՝ 4075-ը, և ես կարծում եմ, որ իրական թվերը շատ ավելին են»,- կազմակերպության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Al Jazeera-ն։
Ակտիվ բախումները շարունակվում են՝ չնայած նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությանը մարդասիրական նպատակներով 72 ժամով հրադադարի մասին։ Սուդանից հեռարձակվող արաբական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ առավոտից Խարտումում հրետակոծության ձայներ են լսվում։