ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն առաջին եռամսյակում աճել է 12 տոկոսով
25/04/2023 14:26
Նմանատիպ
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին 12.2 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.6 տոկոսով: Իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը տարվա առաջին 3 ամսում ավելացել է 1.4 տոկոսով:
Շինարարության ծավալը 2023-ի 3 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում