Հայկ Մարտիրոսյանը շրջանցել է Լևոն Արոնյանին ու գրավել առաջին տեղը
25/04/2023 16:44
Նմանատիպ
Հայ շախմատիստները «Satty Zhuldyz» կայծակնային շախմատի մրցաշարում առաջին երկու հորիզոնականներում են, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայկ Մարտիրոսյանը 22 հնարավորից վաստակել է 15.5 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը վաստակել է 15 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
Երրորդ հորզոնականը զբաղեցրել է գերմանացի Վինսենթ Քեյմերը։
Հիշեցնենք՝ «Satty Zhuldyz» արագ ու կայծակնային շախմատի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 20-ին, ավարտվել է այսօր։
Արագ շախմատի մրցաշարում առաջին տեղը գրավել էր հնդիկ Արջուն Էրիգաիսը, Արոնյանը երկրորդն էր, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 5-րդը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում