Starship տիեզերանավը երկրորդ անգամ կարձակվի տիեզերք
26/04/2023 02:26
Նմանատիպ
Ամերիկյան SpaceX ընկերությունը կկարողանա մեկ-երկու ամսում իրականացնել իր նախատիպի՝ Starship տիեզերանավի նոր արձակումը։ Այս մասին հայտարարել է ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը։
«Կարծես թե մենք պատրաստ կլինենք նորից գործարկել Starship-ը մեկ-երկու ամսից»,- գրել է նա թվիթերում՝ մեկնաբանելով Twitter-ի օգտատերերից մեկի գրառումը, ով գրում էր, որ մեկնարկային հարթակի վերանորոգումը կարող է տևել մինչև վեց ամիս:
SpaceX-ը ապրիլի 20-ին իրականացրել է հրթիռի առաջին փորձնական արձակումը։ 120 մետրանոց հրթիռը, հասնելով 38 կմ բարձրության, սկսել է անկառավարելի պտտվել արձակումից մոտ երկուսուկես րոպե անց, իսկ մեկուկես րոպե անց դրան հաջորդել է պայթյունը։ Փորձնական արձակումը հաջողված կհամարվի, եթե հրթիռը կարողանա բարձրանալ արձակման հարթակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում