Louis Vuitton-ը դարձել է Եվրոպայի ամենահարուստ ընկերությունը
Նմանատիպ
Ֆրանսիական LVMH (Louis Vuitton, Moet Hennessy) ընկերությունների խմբի կապիտալիզացիան գերազանցել է 500 միլիարդ դոլարը, այսպիսով, LVMH-ը դարձել է առաջին ընկերությունը Եվրոպայում, որը հաղթահարել է այս նշաձողը, հաղորդել է Bloomberg-ը։
Փարիզում տեղակայված LVMH-ի բաժնետոմսերի արժեքն աճել է 0,3%-ով՝ հասնելով 903,7 եվրոյի, ինչի արդյունքում ընկերությունը գնահատվել է 454 մլրդ եվրո (500 մլրդ դոլար):
LVMH-ի կապիտալիզացիան աճել է Չինաստանում պերճանքի առարկաների վաճառքի արագ աճի և եվրոյի ամրապնդման պատճառով, նշում է գործակալությունը։ LVMH-ն աշխարհի լավագույն 10 ընկերությունների թվում էր՝ առաջին եռամսյակում վաճառքի կտրուկ աճի շնորհիվ, նշում է Bloomberg-ը։
Ընկերության արժեքի աճը ավելացրեց նաև աշխարհի ամենահարուստ մարդու՝ LVMH-ի նախագահ Բեռնար Առնոյի հարստությունը: Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ այն կազմում է գրեթե 212 միլիարդ դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում