Անչելոտին դժգոհել է խաղադաշտում Վինիսիուսի կարգապահությունից

Անչելոտին դժգոհել է խաղադաշտում Վինիսիուսի կարգապահությունից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ժիրոնայից» (2:4) պարտվելուց հետո գնահատել է հարձակվող Վինիսիուս Ժունիորի բազմաթիվ դեղին քարտերը։ Այս հանդիպմանը բրազիլացին ստացել է իր 14-րդ զգուշացումը այս մրցաշրջանում։

«Շատ շատ է իր դիրքում գտնվող խաղացողի համար: Այս մասին մի քանի անգամ խոսել եմ Վինիսիուսի հետ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։

Պաշտպան Էդեր Միլիտաոն և կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան Մադրիդի «Ռեալի» կազմում մեկ մրցաշրջանում ամենաշատ դեղին քարտերով երկրորդ տեղում են՝ երկուսն էլ՝ ութով:

Հիշեցնենք, որ երեկ ավարտվել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի հանդիպումը, որում «Ժիրոնան» ընդունել էր Մադրիդի «Ռեալին»։ Հանդիպումն ավարտվել է «Ժիրոնայի» հաղթանակով՝ 4։2 հաշվով։

Մադրիդի «Ռեալը»՝ «Ժիրոնային» պարտվելուց հետո, Իսպանիայի Լա լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնայից» հետ է մնում 11 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում