Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը․ ԵՄ

Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը․ ԵՄ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով միակողմանի անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու և հարցերը երկխոսության միջոցով լուծելու ԵՄ կոչերին։ ԵՄ-ն շարունակում է ներգրավված լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: Պետք է ապահովվեն Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը», – գրել է Բորելը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ին, խախատելով եռակողմ պայմանավորվածությունները, ապօրինաբար անցակետ է տեղադրել Լաչինի միջանքցում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում:

Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է Հակարիի կամուրջը բացելու շուրջ բանակցությունները։ Ռուսներն առանձին քննարկումներ են անցկացնում և՛ ադրբեջանական, և՛ արցախյան կողմերի հետ, տեղեկացրել էր Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում