Լաչինի անցակետի հարցով Հայաստանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան
26/04/2023 13:05
Նմանատիպ
Լաչինի մջանցքում՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան:
Այս մասին Times.am-ին տեղեկացրին Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել էր, որ Լաչինի անցակետի հարցով Հայաստանը մտադիր է դիմել Արդարադատության միջազգային դատարան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում