ՀայՓոստը մասնակցել է Կապի տարածաշրջանային համագործակցության լիագումար նիստին
26/04/2023 17:41
Նմանատիպ
2023թ. ապրիլի 17-ից 21-ը ՀայՓոստ ընկերության պատվիրակությունը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է ԱՊՀ Կապի տարածաշրջանային համագործակցության հերթական նիստին:
ՀայՓոստի պատվիրակությունը գլխավորել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը, ով ընտրվել է կապի տարածաշրջանային համագործակցության փոստային կապի օպերատորների խորհրդի նախագահի տեղակալ։
Պատվիրակությունը Մինսկում մասնակցել է միջազգային տեղեկատվական «ՏԻԲՈ-2023» ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին փոստային ոլորտի նորագույն տեխնոլոգիաները:
Միջոցառումների շրջանակում ստորագրվել են նաև համաձայնագրեր Բելառուսի փոստի ազգային օպերատորի (Белпочта) հետ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև փոստփոխանակման ծավալների մեծացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում