Nokia-ն ներկայացրել է կոճակներով նոր հեռախոս, որին հնարավոր է անլար ականջակալ միացնել
Նմանատիպ
HMD Global ընկերությունը ներկայացրել է նոր հեռախոս, որը ամենայն հավանականությամբ դուր կգա Nokia-ի կոճակներով հին ու բարի հեռախոսների սիրահարներին: Ավելի մեծ մարտկոցի շնորհիվ Նոր Nokia 105 4G-ն մեկ լիցքավորմամբ աշխատում է ավելի երկար։ Այն նաև ունի Bluetooth 5.0-ի աջակցության, ինչի շնորհիվ հեռախոսին կարելի է միացնել անլար ականջակալ:
Ինչպես տեղեկացնում է Gizmochina կայքը, Nokia 105 4G-ը կարող է աշխատել 4G ցանցերում և ապահովել ձայնի բարձրորակ VoLTE HD փոխանցում: Այն ունի 1,8 դյույմանոց TFT էկրան և Unisoc T107 չիպ։
Հեռախոսը վաճառվում է ներկառուցված Snake խաղով, որը շատերի մոտ նոստալգիա կառաջացնի: Այն ունի նաև լապտեր, FM ռադիո և microSD քարտի աջակցություն: Nokia 105 4G-ն տեսախցիկներ չունի։
Ինչ վերաբերում է մարտկոցին, ապա դրա հզորությունը 1450 մ/Աժ է, և այն լիցքավորվում է MicroUSB ելքով «հնացած» լարով։ Սարքն ունի նաև AliPay վճարային համակարգի աջակցություն, ինչով էլ տարբերվում է կոճակներով այլ հեռախոսներից։
Nokia 105 4G-ը կարժենա ընդամենը մոտ 29 դոլար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում