Apple-ը կգործարկի առողջությանն ու սննդակարգին հետևող նոր ծառայություն․ Bloomberg
Նմանատիպ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը մտադիր է գործարկել վճարովի ծառայություն, որը թույլ կտա վերահսկել սնվելու գործընթացն ու առողջական վիճակը։
Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։
Նախագիծը գործում է Quartz ծածկանունով: Աղբյուրների համաձայն՝ արհեստական բանականության հիման վրա գործող ծառայությունը կօգնի կազմակերպել մարզումների ծրագիր, խորհուրդներ կտա ճիշտ սնվելու և քնի ռեժիմի վերաբերյալ։
Հավելվածը կունենա բժշկական գործառույթներ և մատյան, որը օգտատերը կարող է վարել։
Առողջ ապրելակերպի վերաբերյալ առաջարկություններն ընտրվելու են արհեստական բանականության կողմից։ Ամենայն հավանականությամբ, Quartz-ը կգործի վճարովի բաժանորդագրությամբ։
Սպասվում է, որ Apple-ը հավելվածը կներկայացնի 2024 թվականին: Ծառայությունը հասանելի կլինի iPhone-ի, iPad-ի և Apple-ի ֆիրմային մյուս սարքավորումներն օգտագործողների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում