Որքա՞ն հարուստ են գերմանացիները․ հետազոտություն
Նմանատիպ
Որքա՞ն հարուստ են գերմանացիները: Այս և այլ հարցերի պատասխանները կարելի է գտնել գերմանական Բունդեսբանկի պատվերով ապրիլի վերջին հրապարակված «Տնային տնտեսությունները և նրանց ֆինանսները» հետազոտության մեջ։ Դրանում, մասնավորապես, ասվում է, որ 2017-ից 2021 թվականներին գերմանացիների բարեկեցության մակարդակն աճել է։
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելու պահին Գերմանյայի բնակիչները եղել են այնքան հարուստ, որքան երբեք չեն եղել պատմության ընթացքում։
Խնայողությունների ռեկորդային մակարդակ
Միջին հաշվով գերմանական մեկ տնային տնտեսության խնայողությունները գնահատվում են 316500 եվրո։ Ռեկորդային բարձր մակարդակ։ Սա 83,600 եվրոյով ավելի է, քան չորս տարի առաջ, և 121,300 եվրոյով ավելի, քան 2011 թվականին։
Հիմնական պատճառներից մեկը գերմանացիների՝ կորոնավիրուսային համաճարակի ժամանակ գումար խնայելու ցանկությունն է և իրենց խնայողությունները ծախսելու սահմանափակ հնարավորությունները։
Տրված թվերը հանրապետական միջինն են: Հարկ է նշել, որ հաշվի են առնված բնակչության բոլոր շերտերը, այդ թվում՝ գերմանացի միլիոնատերերի համեմատաբար փոքր խումբը։ Գերմանիայում տնային տնտեսությունների տասը տոկոսը տնօրինում է ընդհանուր հարստության 56 տոկոսը: Նաև ուսումնասիրության արդյունքներում նշվում է, որ Գերմանիայում գույքային անհավասարությունը փոքր-ինչ նվազել է։ Սակայն դեռ պարզ չէ, թե որքանով է այս միտումը կայուն լինելու։
Գերմանիայի ամենահարուստ տնային տնտեսությունների տասնյակում հայտնվելու համար 2021 թվականին պետք էր ունենալ առնվազն 725,900 եվրո զուտ կարողություն։ Այդ ժամանակ Գերմանիայի ամենահարուստ մարդկանց խումբն ուներ երկրի ընդհանուր զուտ ակտիվների կեսից ավելին: Որպես կանոն, դրանք ներդրվում էին անշարժ գույքում, բաժնետոմսերում և արժեթղթերում։
Համեմատության համար նշենք, որ 106․600 եվրոյից պակաս կապիտալ ունեցող տնային տնտեսությունները կազմում էին հասարակության մոտ 3 տոկոսը:
Աղքատ տնային տնտեսությունները, ըստ հետազոտության, ավելի շատ կանխիկ և բանկային ավանդներ ունեին: Բոլոր խմբերը բնութագրվում են բաժնետոմսերի ձեռքբերման և ֆոնդերում բաժնետոմսերի ձեռքբերման աճով: Գերմանական Բունդեսբանկը նման ներկայացուցչական հարցում է անցկացրել չորրորդ անգամ։ Դրան մասնակցել է 4119 տնտեսություն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում