Էրդողանը վատառողջ է․ շրջանառվում է ինֆարկտի վարկած

Էրդողանը վատառողջ է․ շրջանառվում է ինֆարկտի վարկած

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական խնդիրները կարծես թե լուրջ են։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ վաղը Աքքույու ատոմակայանի միջուկային վառելիքի բեռնման արարողությանը Էրդողանը մասնակցելու է տեսակապով։

Օնլայն ձևաչափով միջոցառմանը մասնակցելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եթե Էրդողանը իր համար չափազանց կարևոր այս միջոցառմանը ֆիզիկապես ներկա չի գտնվելու, նշանակում է, որ կան իսկապես լուրջ խնդիրներ։

Բացի այդ, հաղորդվում է, որ վաղվա քարոզարշավային հանդիպումները ևս չեղարկվել են։ Հավելենք, որ տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե Էրդողանը սրտամկանի ինֆարկտ է ստացել ու գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում։ Այս տեղեկությունը, սակայն,  թուրքական որևէ հավաստի ընդդիմադիր կամ իշխանամետ աղբյուր չի հաստատում։

Հիշեցնենք, որ Էրդողանի ինքնազգացողությունը նախօրեին վատացել էր Kanal 7-ի և Ulke TV-ի համատեղ ուղիղ եթերում  հարցազրույցի ժամանակ, որի պատճառով հեռարձակումը դադարեցվել էր։ Եթեր վերադառնալուն պես Էրդողանն անդրադարձել էր իր առողջական խնդիրներին՝ նշելով, որ ինտենսիվ քարոզարշավի պատճառով ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։ Այսօրվա նախընտրական հանդիպումներն էլ Էրդողանը չեղարկել էր «բժիշկների խորհրդով տանը հանգստանալու համար»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում