Գուդաուրի-Կոբի մայրուղին փակ է բեռնատարների համար
Նմանատիպ
Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշում է ընդունել ձյան տեղումների պատճառով կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի համար փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է։ Այդ մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան տեղումների պատճառով արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը», – հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բաց է։ Բոլոր մեքենաները, բացառությամբ մեծ բեռնատարների, կկարողանան առանց կանգառ կատարելու անցնել ավտոմայրուղով միայն ձնահյուսապաշտպան թունելներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում