Ինտերը հաղթեց Յուվենտուսին և դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ

Ինտերը հաղթեց Յուվենտուսին և դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակիչ

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» հյուրընկալել էր «Յուվենտուսին»։

Միլանյան թիմը հաղթեց 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 15-րդ րոպեին խփեց պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։

«Ինտերը» դիմակայությունում հաղթեց ընդհանուր 2։1 հաշվով (առաջին խաղը՝ 1։1) և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ֆիորենտինա» – «Կրեմոնեզե» զույգի հաղթողի հետ։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում