Սևանա լճի մակարդակը վերջին տասն օրում բարձրացել է 2 սանտիմետրով
27/04/2023 13:22
Նմանատիպ
Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-26-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սանտիմետրով։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը, 2023 թվականի ապրիլի 26-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 37 սանտիմետր բարձրության վրա, որը, սակայն, անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է մնում 12 սանտիմետրով:
2023 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 25 միլիոն 967 հազար խորանարդ մետր ջուր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում