Չինաստանն ու Արգենտինան ԱՄՆ դոլարի դեմ նոր պայքար են սկսել
27/04/2023 16:51
Նմանատիպ
Արգենտինայի կառավարությունը հայտարարել է Չինաստանից ներմուծվող ապրանքների դիմաց չինական յուանով վճարման մասին։ Այս քայլով Արգենտինան և Չինաստանը ևս մեկ հարված են հասցնում դոլարին ու նվազեցնում վերջինիս ազդեցությունը սեփական տնտեսությունների վրա։
Արգենտինայի կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ միայն ապրիլ ամսվա համար չինական կողմին ներմուծումների համար պետք է վճարվեր շուրջ 1 միլիարդ դոլար, սակայն որոշում են կայացրել այդ գումարը վճարել յուանով։ Իսկ հաջորդող ամիսներին ներմուծումների ամսական ծավալը, որը պետք է հասներ շուրջ 790 մլն դոլարի, կրկին կշարունակվի վճարվել յուանով:
Արգենտինական կողմը ապադոլարիզացիայի այս քայլը մեկնաբանել է դիվանագիտորեն՝ նշելով, որ այս քայլով նրանք ընդամենը ցանկանում են մեղմել դոլարի արտահոսքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում