ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի սկսվելու պահից ի վեր ավելի քան 16 միլիոն ուկրաինացիներ արդեն լքել է իրենց տները։
Globsec վերլուծական կենտրոնի տվյալներով՝ Ուկրաինայի տարածքի մոտ 30 տոկոսը՝ 174 հազար կմ2, եղել է ինտենսիվ մարտական գործողությունների թատերաբեմ և այնտեղ կան ականապատ տարածքներ։ Այդ շրջաններում անհրաժեշտ է իրականացնել պայթուցիկ առարկաների մաքրում, նշվում է զեկույցում։
Այսպիսով, ըստ փորձագետների, Ուկրաինան դարձել է աշխարհի ամենամեծ ականապատ տարածք ունեցող երկիրը՝ առաջ անցնելով Աֆղանստանի և Սիրիայի նախկին ցուցանիշներից։ Այնուհանդերձ, շատ ականապատ տարածքներ մնում են դժվարամատչելի հետախուզման կամ նույնիսկ հասանելիության համար, քանի որ Ուկրաինայի տարածքի մոտ 18 տոկոսը շարունակում է մնալ ռուսական զինուժի հսկողության տակ, ասվում է զեկույցում: