Աշխատում ենք հակառակորդի նկատմամբ առավելություն ստանձնելու ուղղությամբ. ԳՇ պետ
Նմանատիպ
ՀՀ զինված ուժերն ամենօրյա աշխատանքներ է տանում հակառակորդի նկատմամբ որոշ հատվածներում առավելություն ստանձնելու ուղղությամբ։ Տեղեկությունը պետական լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որը Ջերմուկում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննային ուղեկցող պատվիրակության անդամներից է։
«Տեղի ուղղությամբ հակառակորդի հետ Հայաստանի զինված ուժերը արդեն իսկ գտնվում են շփման պայմաններում, ունենք նաև ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը, կատարելագործում ենք, բարելավում ենք օր օրի։
Իրականացնում ենք համապատասխան աշխատանքներ` էլ ավելի բարելավելու դիրքերը հակառակորդի նկատմամբ։ Մյուս հատվածներում զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրները կատարում են»,– նշել է Ասրյանը:
Նրա գնահատմամբ`սահմանային իրադրությունը ներկա պահին հարաբերականորեն կայուն է, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հակառակորդի կողմից գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ: ԳՇ պետի խոսքով` հրադադարի ռեժիմի խախտման հակառակորդի նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, սակայն ամեն ինչ ՀՀ ԶՈւ հսկողության տակ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում