ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» սոցիալական ցանցը կհամագործակցեն
28/04/2023 18:24
Նմանատիպ
ՀՀ քննչական կոմիտեն և «TikTok» ընկերությունը համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ձեռք է բերվել համաձայնություն ընկերության հարթակում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում արագ արձագանքման և անհրաժեշտ տեղեկատվության հրատապ փոխանակման մեխանիզմների գործարկման վերաբերյալ՝ լիարժեք պահպանելով օրենսդրության պահանջները։
Նշվում է, որ տվյալ համագործակցությունը կնպաստի առցանց սոցիալական հարթակի շրջանակներում հանցագործությունների կանխմանն ու կանխարգելմանը, հանցագործության հնարավոր դրսևորումների արձագանքման օպերատիվության բարձրացմանը և բացահայտմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում