Վիտամին D-ն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ
Նմանատիպ
Եվրոպացի բժիշկները պարզել են, որ քաղցկեղի իմունոթերապիայի արդյունավետությունը կարող է աճել 54%-ով, եթե հիվանդները պահպանեն վիտամին D-ի բարձր մակարդակ: Աշխատանքը հրապարակվել է Cancer ամսագրում:
«Վիտամին D-ն ինքնին հակաքաղցկեղային դեղամիջոց չէ, բայց մարմինը պետք է պահպանի դրա բարձր մակարդակը իմունային համակարգի բնականոն գործունեության համար, այդ թվում՝ թերապիային համարժեք արձագանքելու համար»,- ասել է Պոզնանի համալսարանի (Լեհաստան) հետազոտող Լուկաշ Գալուսը:
CAR-T թերապիան քաղցկեղի իմունոթերապիայի ձև է, որն արժանացել է 2018 թվականի Նոբելյան մրցանակի: Այն իրականացնելու համար գիտնականները հիվանդի մարմնից դուրս են հանում T-բջիջները, վերածրագրավորում և վերադարձնում հիվանդի օրգանիզմ։ Մինչ օրս կան մի քանի հաստատված T-բջջային թերապիա, որոնք ուղղված են միելոմայի, լիմֆոմայի և լեյկեմիայի տարբեր ձևերի դեմ պայքարին:
Գիտնականները փորձ են անցկացրել մելանոմայի 200 կամավորների հետ և պարզել, որ CAR-T թերապիայի արդյունավետությունը, որը թիրախավորում է PD-1 ընկալիչները T բջիջների մակերեսին, կարող է աճել՝ պահպանելով վիտամին D-ի մակարդակը:
Դիտարկումները ցույց են տվել, որ նյութի կոնցենտրացիայի նորմալացումը հանգեցրել է CAR-T թերապիայի դրական ազդեցության մասնակիցների 56%-ի մոտ: Ընդ որում, վերահսկիչ խմբի մարդկանց միայն 36%-ն է կարողացել ժամանակավորապես կամ ընդմիշտ ազատվել մաշկի քաղցկեղից։ Առաջին խմբի հիվանդները միջինում ապրել են մոտ 11 ամիս՝ առանց ուռուցքի զարգացման կրկնվող ախտանիշների ի հայտ գալու, մինչդեռ վերահսկիչ խմբի կամավորների մոտ մելանոման նորից ի հայտ է եկել միջինը մոտ վեց ամիս հետո։
Հետազոտողները նաև չեն արձանագրել որևէ վտանգավոր կողմնակի ազդեցություն, որը կապված է վիտամին D-ի կանոնավոր հավելումների հետ: Գիտնականների կարծիքով՝ վիտամին D-ն պետք է նույն կերպ ազդի իմունոթերապիայի այլ ձևերի վրա, քանի որ իմունային բջիջներն ակտիվորեն օգտագործում են այս նյութը։ Գիտնականները հույս ունեն, որ ավելի լայնածավալ կլինիկական փորձարկումները կհաստատեն նոր մեթոդի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում